Կարևոր իրադարձություններ

Մարինա Խաչատրյանը Երևանի քաղաքապետին հորդորում է հրաժարական ներկայացնել

09 Հունվար, 2019 18:03
Մարինա Խաչատրյանը Երևանի քաղաքապետին հորդորում է հրաժարական ներկայացնել

Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքում հայտարարություն է տարածել՝ դիմելով Երեւանի ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանին.

«Հարգելի պարոն Մարության, 
Սիրելի Կարգին Հայկո,

Ես հասկանում եմ, որ Ձեզ համար քաղաքականությամբ զբաղվելը, առավել ևս Երևանի քաղաքապետ աշխատելը տաժանակիր և անհասկանալի գործ է։ 
Ձեզ կարողանում են հեշտությամբ խաբել ու «քաշել» անհասկանալի պատճառներով մինչ օրս Ձեր կողքին գտնվող նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչները, ովքեր դատարանի առջև կանգնելու փոխարեն դեռ շարունակում են թելադրել երևանցու «թշվառ» կենսակերպը։

Ուզում եմ հավատալ, որ Դուք դիտավորությա՛մբ չեք մսխում հանրային միջոցները, որ Դուք ընդհանրապես կա՛պ չունեք ներկայցված ու ի կատար ածվող քաղաքային բյուջեի հետ, քանզի այդ բյուջեն հանցավոր է, և հետագայում պատասխանատվության են կանչվելու բոլոր այն մարդիկ, ովքեր այդ բյուջեն գրել, հաստատել ու իրագործում են։

Բոլորովին չեմ ցանկանում, որ ընկնեք Շուշան Պետրոսյանի օրը ու դառնաք ծաղրի ու ատելության առարկա, մոռացվեն բոլոր այն լուսավոր էպիզոդները, որոցում եղել եք Դուք։

Այդ իսկ պատճառով հորդորում եմ Ձեզ անհապաղ հրաժարական տալ քաղաքապետի պաշտոնից, մաքրել Ձեր անունն ու պատիվը, չդառնալ ծիծաղի ու նզովքի առարկա։ 
Դա Ձերը չէ։ Դուք քաղաքական մարդ չեք։ Մի «սպանեք» Կարգին Հայկոյին։

Ես ցանկանում եմ, որ Կարգին Հայկոն մնա բոլորիս կողմից սիրված դերասանն ու արվեստագետը, ոչ թե վերածվի կոռուպցիայի մեջ ուրիշների ձեռքով թաթախված պարոն Մարությանի»:

 

Լրահոս

Դիտել ավելին