Կարևոր իրադարձություններ

Բագրատաշենում ստորագրահավաք կանցկացվի՝ համայնքի ղեկավարի պաշտոնավարման խնդրի վերաբերյալ

09 Հունվար, 2019 17:03
Բագրատաշենում ստորագրահավաք կանցկացվի՝ համայնքի ղեկավարի պաշտոնավարման խնդրի վերաբերյալ

Արդեն մի քանի օր է, ինչ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքում  բողոքի ցույցեր են :  Ցուցարարները պահանջում են համայնքի ղեկավար Արկադի Մակյանի հրաժարականը:  Քիչ առաջ ավարտվեց բնակիչների և համայնքի ղեկավարի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են նրանց հետագա անելիքները:

Shabat.am-ի հետ զրույցում Արկադի Մակյանը անդրադառնալով բնակիչների հետ ունեցած քննարկմանը՝ նշեց.

«Հանդիպման ընթացքում,  դեռ ոչ վերջնական՝ որոշվեց, որ ես ստորագրահավաք պետք է անեմ՝ հասկանալու համար, թե ժողովուրդը համաձա՞յն են արդյոք, որ ես մնամ այս աշխատանքին, թե՞ ոչ»:

Անդրադառանալով բողոքի ցույցերի պատճառներին՝ համայնքի ղեկավարը նշեց.

«Դժգոհում են, որ ես երկու շրջան՝ ութ տարի,  աշխատել եմ որպես համայնքի ղեկավար, խոշորացումից հետո (Բագրատաշեն համայնքը այժմ գտնվում է Այրում խոշորացված համայնքի կազմի մեջ), կարծում են, ոչ մի աշխատանք չի կատարվել: Ասում են՝ որպես մարդ լավն ես, բայց համայնքի խոշորացումից հետո ոչ մի աշխատանք չես կատարել: Ես էլ  ներկայացրել եմ, թե խնդիրները  ինչից են կախված: Բողոքողները ընդամենը մի չորս- հինգ հոգի են, որոնք բողոքում են, թե իրենց փողոցում լուսավորություն չկա, ճանապարհների վատ լինելուց են բողոքում, խմելու ջրից են բողոքում, իսկ այդ բոլոր  աշխատանքները ընթացքի մեջ են»:

 

Լրահոս

Դիտել ավելին