Կարևոր իրադարձություններ

Պատրաստ եմ հանձնվել իշխանություններին, ես մարդասպան չեմ. Նարեկ Գուրուրյան

09 Հունվար, 2019 16:11
Պատրաստ եմ հանձնվել իշխանություններին, ես մարդասպան չեմ.  Նարեկ Գուրուրյան

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում ուղերձով հանդես է գալիս Ղազախստանում հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը:

«Ես Նարեկ Հովնանի Գուրուրյանն եմ՝ ծնված 1997-ի մարտի 30-ին: Առաջին հերթին ցավակցություն եմ հայտնում զոհվածի ընտանիքին և ցանկանում եմ ասել, որ ոչ ոքի չեմ սպանել: Այն չարաբաստիկ գիշերը ես «Հին Հռոմ» ռեստորանում մասնակցել եմ զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ ոքի չեմ սպանել: Ես պատրաստ եմ հանձնվել Ղազախստանի Հանրապետության իշխանություններին և խնդրում եմ իշխանություններին ապահովել իմ անվտանգությունն ու թափանցիկ հետաքննություն անցկացնել: Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար, սակայն ուրիշի մեղքն ինձ վրա չեմ վերցնի: Ես մարդասպան չեմ», - ասում է երիտասարդը հրապարակված տեսագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը ոչ սթափ վիճակում գտնվող մի խումբ տղամարդկանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ, որի ժամանակ մեկ մարդ դանակի վնասվածքից մահացել է, ևս երեքը՝ վիրավորվել:

Միջադեպից հետո երեք մարդ կալանավորվել է 2 ամսով, իսկ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

Ավելի ուշ Կարագանդայի ղեկավարը հայտարարել էր, որ կատարվածը բախում է եղել երկու խմբի միջև և ազգամիջյան հակամարտության բնույթ չունի:

 

Լրահոս

Դիտել ավելին