Կարևոր իրադարձություններ

Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

09 Հունվար, 2019 14:33
Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:

Միջնորդության մեջ գրավի չափ նշված չէ, եթե դատարանը որոշի գրավով ազատ արձակելու միջնորդությունը բավարել, ապա իր հայեցողությամբ պետք է սահմանի նաև գրավի չափը:

Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նիստը սկսելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը չի ներկայանա նիստին.

«Սա տեխնիկական նիստ է և կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունը հավելյալ արժեք չէ»:

Նրա խոսքով՝ եթե դատարանը Քոչարյանին նախնական կալանքից ազատ արձակելու որոշում կայացնի, դա կլինի որոշակի ժամանակ հետո՝ սահմանված գրավը վճարելուց հետո:

Ռոբերտ Քոչարյանը կալանվորված է դեկտեմբերի 7-ից:

 

Լրահոս

Դիտել ավելին