Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,43
    7,68

Կարևոր իրադարձություններ

 

«Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է զարմացնել». Արփինե Հովհաննիսյան

09 Հունվար, 2019 14:10
Հեղինակ՝ Արփինե Հովհաննիսյան
«Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է զարմացնել». Արփինե Հովհաննիսյան

Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է զարմացնել,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով խորհրդի գործունեությանը: Նա մասնավորապես գրել է.

«Գրառումս համարեք մասնագիտական, ոչ թե քաղաքական դիտարկում։ Այս հարցին չէի կարող չանդրադառնալ, հատկապես, որ այն հոգեհարազատ է իմ առաջիկա գործունեությանը: Բացի այդ, ես խորհրդարանում կողմ եմ քվեարկել ԲԴԽ անդամների թեկնածությանը, հետևաբար չեմ կարող նրանց գործունեությանը նաև այդ տեսանկյունից չմոտենալ:

Դատավորների նշանակման և առաջխաղացմանը վերաբերող մի շարք միջազգային փաստաթղթերում ավելի քան հստակ է, որ դատավորների նշանակման համար պատասխանատու մարմինները, մեր դեպքում՝ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ներկայացնի, հրապարկի եւ գործադրի այնպիսի օբյեկտիվ չափանիշներ, որոնցով կապահովվեն դատավորների նշանակումը եւ առաջխաղացումը նրանց որակավորման, անաչառության, կարողությունների եւ արդյունավետության հիման վրա։ Մինչդեռ Խորհրդի վերջին որոշումները առաջացնում են մի շարք հարցեր, թե արդյոք այն գործում է այդ օբյեկտիվ չափանիշների հիման վրա, թե ոչ։ Ինձ համար առնվազն անհասկանալի է, թե ինչու չեն ընտրվում Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի եւ Թամարա Շաքարյանի նման պրոֆեսիոնալները։ Ինչքան էլ, որ որոշումները ընդունվեն խորհրդի անդամների ներքին համոզմունքի հիման վրա, ամեն դեպքում նաեւ հանրության մոտ չպետք է կասկածներ առաջանան, թե արդյոք պահպանվել են վերոգրյալ չափանիշները, թե ոչ։ Մասնագիտական հանրությունը շատ լավ գիտի ինչպես Խորհրդի կողմից հավանություն ստացած, այնպես էլ չստացած թեկնածուների կարողությունները։ Ինքս էլ ուշիուշով հետեւելու եմ թեկնածուների հետագա գործունեությանը եւ չեմ խորշելու հաջորդիվ անդրադառնալու նրանց գործունեությանը։ Այս պահին ես ուղղակի բարձրաձայնում եմ իմ եւ մասնագիտական հանրույթի շատ ներկայացուցիչների մտահոգությունները։ Եթե նույնիսկ վերացարկվենք կոնկրետ մարդկանցից եւ թեկնածուներից, հստակ չէ նաեւ այն, թե ինչպես է Խորհուրդը փակ գաղտնի քվեարկությունը մեկնաբանում այնպես, որ թեկնածուն չպետք է հնարավորություն ունենա իմանալ իրեն կողմ եւ դեմ քվեարկված ձայների ուղղակի քանակը։ Ու սա այն դեպքում, երբ օրինակ Դատական օրենսգիրքը ձայների հավասար բաշխման դեպքում նախատեսում է որոշակի իրավական հետեւանքներ։ Օրինակ՝ նշվում է, որ լրացուցիչ քվեարկության արդյունքներով ձայների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին: Այս պարագայում ստացվում է, որ հավասար ձայների թեկնածուն ի վերջո չի իմանում, թե արդյոք իր նկատմամբ վերոգրյալ կանոնը ճիշտ է կիրառվել, թե ոչ։ Իսկ կույր հավատ այս կառույցի ու նրա որոշումների նկատմամբ, ի դեպ ինչպես որևէ այլ կառույցի նկատմամբ վստահ եմ որևէ անձ չի կարող ունենալ:»

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին