Կարևոր իրադարձություններ

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 77-ամյա կնոջ մոխրացած դի. մարմնի որոշ մասերն իրարից անջատ

09 Հունվար, 2019 13:36
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 77-ամյա կնոջ մոխրացած դի. մարմնի որոշ մասերն իրարից անջատ

Այսօր՝ հունվարի 9-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։55-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի 17 թաղամասի 8-րդ շենքի 1-ին հարկի թիվ 2 բնակարանից ծուխ է դուրս գալիս և անհրաժեշտ է հրշեջ փրկարարների կարիքը՝ պարզելու համար, թե ինչից է առաջացել ծուխը։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամանել են թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նախ՝ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն, որից հետո հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել են տանտիրոջ՝ ամբողջովին մոխրացած ոտքերը, աջ ձեռքի մի հատված և գլուխը՝ մարմնից ամբողջովին անջատված։

Մինչ քննիչներն ու ոստիկանները, իսկ այնուհետև դատաբժիշկը դեպքի վայրի զննություն էին կատարում, Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Մխիթար Խաչատրյանի գլխավորությամբ պարզեցին մահացածի ինքնությունը, ով նույն հասցեի բնակիչ՝ 77-ամյա Իզիդա Աբգարյանն էր, ով բնակվում էր միայնակ։

Համայնքային ոստիկանները քիչ առաջ օպերատիվորեն ճշտեցին նաև մահացածի տղայի բնակության վայրը, ում նույնպես տեղեկացրեցին ողբերգական դեպքի մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին