Կարևոր իրադարձություններ

Ռազմական ոստիկանները օդանավակայաններում պարեկային ծառայություն կիրականացնեն

09 Հունվար, 2019 13:14
Ռազմական ոստիկանները օդանավակայաններում պարեկային ծառայություն կիրականացնեն

ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև զորակոչի ավարտը «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններում իրականացնելու են շուրջօրյա պարեկային ծառայություն` արտերկրից ժամանող զորակոչիկներին դիմավորելու, ըստ անհրաժեշտության` զորակոչի վերաբերյալ իրավական պարզաբանումներ տրամադրելու համար:

Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ռազմական ոստիկանները հետևելու են նաև օդանավակայանների տարածքում զինծառայողների կողմից զինվորական համազգեստի կրման կանոների պահպանմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին