Կարևոր իրադարձություններ

Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված նախաքննությունն իրականացնելու է քննչական կոմիտեն

09 Հունվար, 2019 11:25
Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված նախաքննությունն իրականացնելու է քննչական կոմիտեն

Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված հունվարի 8-ին արձանագրված միջադեպի փաստի առթիվ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։

 ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Shabat.am-ի հետ զրույցում ասաց.

«Այս պահին  միայն կարող եմ ասել, որ նախաքննությունն իրականացնելու է քննչական կոմիտեն՝ դատախազի հանձնարարությամբ գործն ուղարկվել է այնտեղ: Քրեկան գործը հարուցվել է Ռազմական ոստիկանությունում 258-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հսկողությունն իրականացնում է Ռազմական դատախազությունը: Այս պահին գործում ներգրավված մարդիկ չկան, նախաքննությունը հետագայում բոլոր հարցերի պատասխանը կտա»:

Այս թեմայով կարող եք ընթերցել նաև 

Հայտնաբերվել է նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի միջադեպի մասնակիցներից մեկը

 

Հարուցվել է քրեական գործ նորակոչիկների ավտոբուսի հետ կապված միջադեպի կապակցությամբ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին