Կարևոր իրադարձություններ

Գերմանիան փախստականներին հայրենիք արտաքսելու գործընթացն արագացնող օրենք է ընդունել

15 Հոկտեմբեր, 2015 23:00
Գերմանիան փախստականներին հայրենիք արտաքսելու գործընթացն արագացնող օրենք է ընդունել

Բունդեսթագն օրենքների փաթեթ է ընդունել, որը զգալիորեն կոշտացնում է միգրացիոն օրենսդրությունը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

Օրենքի փոփոխությանը կողմ են քվեարկել 475 պատգամավորներ, դեմ` 68, ձեռնպահ է մնացել 57 մարդ:

Ըստ նոր օրենքի` անվտանգ երկրների ցուցակում կհայտնվեն Ալբանիան, Կոսովոն և Չեռնոգորիան, ինչը թույլ կտա արագացնել նրանց քաղաքացիների` հայրենիք արտաքսելու գործընթացը ապաստան ստանալու համար դիմում ներկայացնելուց հետո:

Բացի այդ, նախատեսվում է Գերմանիայից աքսորել այն ներգաղթյալներին, ովքեր երկրում ապաստան են խնդրում՝ ելնելով տնտեսական նկատառումներից: Իսկ այն ներգաղթյալները, որոնց Գերմանիայում մնալու ժամկետը սպառվել է, առանց նախազգուշացման կարտաքսվեն երկրից:

Արդեն հոկտեմբերի 16-ին օրինագիծը կդրվի Բունդեսթագում քննարկման և հավանության արժանանալու դեպքում նոյեմբերից կմտնի ուժի մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին