Կարևոր իրադարձություններ

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

09 Հունվար, 2019 10:05
Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածի տարածաշրջանում ձնաբուք է:

Լոռու մարզի Ստեփանավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:

Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորաններում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին