Կարևոր իրադարձություններ

Լվովում ծեծի են ենթարկել Բելգիայի հյուպատոսին

08 Հունվար, 2019 22:37
Լվովում ծեծի են ենթարկել Բելգիայի հյուպատոսին

Արևմտյան Ուկրաինայում Բելգիայի պատվավոր հյուպատոս Յարոսլավ Գարցուլան ծեծի է ենթարկվել Լվովում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Լվովի մարզի ոստիկանությանը, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 7-ին Շևչենկոյի պողոտայում:

Այղբյուրի տվյալներով՝ ոստիկանություն հաղորդմամբ դիմել է Յարոսլավ Գարցուլան: Նրա խոսքով՝ անհայտ տղամարդն ագրեսիվ տոնով իրեն նկատողություն է արել մեքենան կայանելու վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անծանոթը մարմնական վնասվածքներ է հասցրել՝ մի քանի անգամ հարվածելով գլխի հատվածում:

Ոստիկանները պարզել են հարձակման կասկածյալի ինքնությունը, որն էլ ընդունել է իր մեղքը: Ներկա պահին նրան ազատ են արձակել՝ չբացակայելու մասին ստորագրությամբ:

Բժիշկների նախնական ախտորոշմամբ՝ հյուպատոսի մոտ գլխուղեղի ցնցում է արձանագրվել: Առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո նրան տուն են ուղարկել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին