Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ու փակ ավտոճանապարհներ

08 Հունվար, 2019 22:15
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ու փակ ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ժամը 20:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածի տարածաշրջանում ձնաբուք է:

Լոռու մարզի Ստեփանավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա 120 կուտակված բեռնատար:

 

Լրահոս

Դիտել ավելին