Կարևոր իրադարձություններ

«Ավրորա»-ի մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան իր ամուսնությունը գրանցել է ՀՀ արդարադատության նախարարության Ամուսնության պալատում

08 Հունվար, 2019 21:36
Հեղինակ՝ Լուսինե Մարտիրոսյան
«Ավրորա»-ի մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան իր ամուսնությունը գրանցել է ՀՀ արդարադատության նախարարության Ամուսնության պալատում

«Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան իր ամուսնությունը հունվարի 8-ին պաշտոնապես գրանցել է ՀՀ արդարադատության նախարարության Ամուսնության պալատում։ Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրառում է կատարել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:

«Ամենամեծ երջանկությունն եմ ցանկանում մեծ սրտի տեր Քաթինային»,- նշել է Լուսինե Մարտիրոսյանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները դեկտեմբերի 12-ին հայտարարել են ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինայի՝ նախաձեռնության նախագահ դառնալու մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին