Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ նախագահը հանդիպել է Հայաստանի ռեստորանների միության ներկայացուցիչների հետ

08 Հունվար, 2019 18:54
Հեղինակ՝ Հայկական Ռեստորանների Միություն
ՊԵԿ նախագահը հանդիպել է Հայաստանի ռեստորանների միության ներկայացուցիչների հետ

Այսօր՝ 08.01.2019–ին տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտե նախագահ պ-ն Դավիթ Անանյանի և Հայաստանի ռեստորանների միության պատվիրակության միջև:
Պրն. Անանյանը վստահեցրեց, որ ՊԵԿ–ը կիսում է միության անդամների մտահոգությունները ռեստորանների հարկային բեռի ավելացման վերաբերյալ, ինչի մասին նա տեղյակ է պահել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 
Նշենք, որ հանդիպման ավարտից հետո ՀՌՄ ներկայացուցիչներին տեղեկացրեցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի միության անդամների հետ այս շաբաթվա վերջ:
ՀՌՄ ներկայացուցիչները հույսով են, որ խնդրի կարգավորումը բարենպաստ ընթացք կունենա:

 

Լրահոս

Դիտել ավելին