Կարևոր իրադարձություններ

Մխիթարյանը կարող է հեռանալ «Արսենալից»

08 Հունվար, 2019 16:04
Մխիթարյանը կարող է հեռանալ «Արսենալից»

Լոնդոնի «Արսենալն» ավելի ու ավելի մոտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի հետ պայմանագիր կնքելուն, գրում է բրիտանական The Sun պարբերականը: Դա կարող է դառնալ «զինագործների» կազմում ՀՀ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ժամանակաշրջանի ավարտը:

Սուարեսը «Բարսելոնայում» քիչ խաղաժամանակ է ստանում: Ընթացիկ մրցաշրջանում «կապտանռնագույնների» կազմում 17 րոպե է խաղացել: Անգլիայում խաղալու փորձ նա ունի: 2011-13 թթ. հանդես է եկել «Մանչեստեր Սիթիում»: 25-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքելու հարցում անձամբ հետաքրքրված է «Արսենալի» գլխավոր մարզիչ Ուաի Էմերին: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին