Կարևոր իրադարձություններ

Կողջունենք մոտեցումը հայ-ադրբեջանական սահմանին, եթե մենք սկսենք բանակցություններ․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

08 Հունվար, 2019 15:30
Կողջունենք մոտեցումը հայ-ադրբեջանական սահմանին, եթե մենք սկսենք բանակցություններ․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

Ադրբեջանական կողմից սահմանին բանակային ստորաբաժանումների փոխարինումը սահմանապահ զորքերով իրավիճակի վրա որեւէ կերպ չի ազդել: Այս մասին այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը․

«Դա իրավիճակի վրա փոփոխություն չի մտցրել, չեմ կարծում, որ կմտցնի: Իրավիճակի վրա այս պահի դրությամբ որեւէ ազդեցություն դրական կամ բացասական, այդ ուղղությամբ չի կատարվել: Հետագայում մենք կողջունենք մոտեցումը հայ-ադրբեջանական սահմանին, եթե մենք սկսենք բանակցություններ եւ սահմանի որոշման խնդրով, եւ ընդհանուր ծառայության կազմակերպման, ինչպես ընդունված է ասել, պետական սահմանին պետք է լինի»,-նշեց նա:

Դավթյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ դա Ադրբեջանի կողմից միակողմանի է արվում. «Մենք մեր մասով կատարում ենք որոշակի խնդիրներ առանց հայտարարելու, դրա կարիքը չկա»:

 

Լրահոս

Դիտել ավելին