Կարևոր իրադարձություններ

Առաջին անգամ ժամկետային զինծառայողները իրենց հետ կարող են ունենալ բջջային հեռախոսներ

08 Հունվար, 2019 14:43
Առաջին անգամ ժամկետային զինծառայողները իրենց հետ կարող են ունենալ բջջային հեռախոսներ

Այս զորակոչի ընթացքում ունենք մեկ առանձնահատկություն. պաշտպանության նախարարի հրամանով կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողները, նրանք, ովքեր կցանկանան, իրենց հետ կարող են ունենալ բջջային հեռախոսներ: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:

 
«Կա մեկ պայման, կան սահմանափակումներ՝ բջջային հեռախոսներով նկարահանումներ չիրականացվեն»,- ասաց Մուրադյանը:

Ըստ նրա՝ նրանք, ովքեր ունեն լուրջ առողջական խնդիրներ, անպայման ստուգվում են՝ հասկանալու համար պիտանի՞ են զինվորական ծառայության, թե ոչ. «Եթե կան լուրջ առոջղական խնդիրներ, տալիս ենք տարեկետումներ՝ վեց ամիս, մեկ տարի եւ երեք տարի, որ համապատասխան բուժումից հետո զորակոչվեն բանակ»,-ասաց նա՝ հավելելով, որ անցած տարի 422 երիտասարդ առողջությունը վերականգնելուց հետո զորակոչվել է բանակ:

«Եթե նախկինում տվել ենք տարեկետումներ, հիմա փորձաքննում ենք եւ զորակոչից հետո վերջնական թվերը կներկայացնենք ձեզ»,-ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին