Կարևոր իրադարձություններ

Աջ ղեկով մեքենաները կրկին կներկրվեն

08 Հունվար, 2019 13:43
Աջ ղեկով մեքենաները կրկին կներկրվեն

Տարեվերջին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ էր դրվել աջ ղեկով մեքենաների շահագործմանը վերաբերող մի նախագիծ: Առաջարկվում է թույլատրել  մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը գնված աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան մինչև 2019-ի ապրիլը, որից հետո արգելքը նորից կգործի։

 
Եվ այս ավտոմեքենաները կարող են շահագործվել առանց ղեկը փոխելու: Իհարկե, այս որոշումն ուժի մեջ կմտնի,. եթե նորընտիր խորհրդարանը հաստատի այն: Նշենք, որ մինչ այս տարբեր առաջարկներ էին արվում և օրինակ պայման էր դրվել, որ ներկրումից հետո ղեկը պետք է փոխվի և հետո միայն շահագործվի: Սակայն փաստացի բավարարվել է քաղաքացիների երկու պահանջներն էլ. երկարաձգվել է աջ ղեկով մեքենաների ներկրման ժամկետը, ինչպես նաև չեղյալ է հայտարարվել ղեկի տեղը փոխելու պայմանը։ 

Հանրային քննարկումը կավարտվի հունվարի 13-ին, որից հետո նախագիծը պետք է մտնի խորհրդարանի օրակարգ և հաստատվելու դեպքում ներկրումը կթույլատրվի։ 


 

Լրահոս

Դիտել ավելին