Կարևոր իրադարձություններ

Change.org-ում փակվել է հնդիկների դեմ ուղղված հայերի ստորագրահավաքը

08 Հունվար, 2019 12:42
Change.org-ում փակվել է հնդիկների դեմ ուղղված հայերի ստորագրահավաքը

Change.org կայքում փակվել է հնդիկների եւ պակիստանցիների դեմ ուղղված հայերի ստորագրահավաքը: Հղումը, որում ստորագրահավաքն էր, հիմա դատարկ է: Դրա ջնջվելու պատճառն ամենայն հավանականությամբ այն է, որ տեքստն իր մեջ ռասիստական երանգներ ուներ:

Տեքստում դժգոհություն էր հնչում այն մասին, որ հնդիկների, պակիստանցիների համար գործում է առանց վիզայի ռեժիմ, ինչի շնորհիվ նրանք ազատ մուտք ունեն Հայաստան: Նշվում էր, որ նրանք էժան աշխատուժ են եւ կեժանացնեն ՀՀ-ում առանց այդ էլ էժան աշխատուժը, հայերին դուրս մղելով կգրավեն աշխատաշուկան: Մտահոգություն կար նաեւ այն բանի համար, որ նրանք կարող են հիվանդություններ տարածել, ազդել երկրի դեմոգրաֆիայի վրա:

Կայքի կաննոններում նշվում են դեպքերը, որոնք նրանց թույլ են տալիս հեռացնել ստորագրավաքը: Change.org-ը խստիվ արգելում է ատելության խոսք տարածել, որը կարող է հիմնված լինել ռասսայական, կրոնական տարբերությունների, սեռական կողմնորոշման վրա, քարոզել ազգային խտրականություն և այլն:

 

Լրահոս

Դիտել ավելին