Կարևոր իրադարձություններ

Էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի սոցիալապես անապահով ընտանիքների համար. Արտակ Մանուկյան

08 Հունվար, 2019 11:03
Հեղինակ՝ Արտակ Մանուկյան
Էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի սոցիալապես անապահով ընտանիքների համար. Արտակ Մանուկյան

Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետևանքով առաջացել է դրական արդյունք. սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Մանուկյանը:

«Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հետևանքով առաջացել է դրական արդյունք, որի համատեքստում 2019 թ. փետրվարի 1-ից կամ պետք է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեր բոլոր սպառողների համար (0.37 դրամով), կամ միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար (10 դրամով)։ Ընտրվել է երկրորդ տարբերակը, որը, իմ կարծիքով, կրկին հատվածական, այլ ոչ թե ռազմավարական մոտեցում է»,- գրել է Մանուկյանը:

2019 թ. փետրվարի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքները ցերեկային 40 դրամ՝ կվտ/ժ-ի փոխարեն կվճարեն 30 դրամ՝ կվտ/ժ, իսկ գիշերային 30 դրամ՝ կվտ/ժ-ի փոխարեն՝ 20 դրամ կվտ/ժ:

 

Լրահոս

Դիտել ավելին