Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,43
    7,68

Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում և Ավստրիայում ձյան առատ տեղումների պատճառով 9 մարդ է մահացել

08 Հունվար, 2019 10:39
 Գերմանիայում և Ավստրիայում ձյան առատ տեղումների պատճառով 9 մարդ է մահացել

Ավստրիայում և Գերմանիայի հարավում ձյան առատ տեղումների հետևանքով առնվազն ինը մարդ է մահացել: Այդ մասին գրում է գերմանական Bild պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ` զոհերի թիվը կարող է աճել, քանի որ կան անհետ կորածներ, իսկ ձյան առատ տեղումներն առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակվելու են:

Ձնահոսքի հետևանքով Ավստրիայի Հոհկարի լեռնադահուկային հանգստավայրն ամբողջությամբ տարհանվել է: Հայտարարվել է ձնահոսքի վտանգավորության չորրորդ մակարդակ:

Անցյալ շաբաթվա կեսին Ավստրիայի հյուսիսային և կենտրոնական շրջաններում մինչև 1,5 մետր բարձրությամբ ձյուն է տեղացել, իսկ Զալցբուրգի լեռներում՝ մինչև 3 մետր:

Հարակից գյուղերում մոտ 2000 մարդ կտրված է արտաքին աշխարհից: Առաջիկա օրերին ձյան տեղումները կշարունակվեն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին