Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Դիլիջանում

08 Հունվար, 2019 10:12
Հրդեհ Դիլիջանում

Հունվարի 7-ին, ժամը 22:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 76/7 շենքի մոտակայքում, այրվում են թղթե արկղեր. առկա է կայանած ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:57-ին, մարվել՝ 23:21-ին:

Մոտ 100 քմ տարածքում այրվել են կուտակած թղթե արկղեր, 4 աղբարկղում՝ աղբ, և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) 6 անիվները, շարժիչն ու նստատեղերը՝ մասամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին