Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը` Ղազախստանում տեղի ունեցած միջադեպի մասին

07 Հունվար, 2019 18:47
Նիկոլ Փաշինյանը` Ղազախստանում տեղի ունեցած միջադեպի մասին

Ես նախ՝ ուզում եմ ցավակցություն հայտնել զոհվածի հարազատներին և ուզում եմ ընդգծել, որ այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ ենթատեքստ, որովհետև ինչքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերը ազգային առումով միատարր չեն եղել, և մյուս խմբի մեջ` դանակահարողների խմբի մեջ, նաև ազգությամբ ղազախ քաղաքացի է եղել, այնպես որ ազգամիջյան որևէ կոնտեքստ լինել չի կարող։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝  անդրադառնալով Կարագանդայում տեղի ունեցած միջադեպին: 

Նիկոլ Փաշինյանը հորդորեց լուրերը ստուգել, նոր դնել շրջանառության մեջ, քանի որ այժմ «հասկանալի տեղերից» կեղծ վարկածներ են տարածվում։ 


 

Լրահոս

Դիտել ավելին