Կարևոր իրադարձություններ

Մանրամասներ Բռնակոթում տեղի ունեցած դաժան սպանությունից

07 Հունվար, 2019 14:18
Մանրամասներ Բռնակոթում տեղի ունեցած դաժան սպանությունից

Սյունիքի մարզի Բռնակոթում  գյուղում հունվարի 6-ին տեղի ունեցած դաժան սպանությունը կենցաղային հարցերի պատճառով է եղել։ Այս մասին հայտնում  է ՀՀ Ոստիկանությունը։

Հունվարի 6-ին, ժամը 17:50-ին Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ խմբերից մեկը կանչով մեկնել է Բռնակոթ գյուղ, որտեղ տեղի է ունեցել սպանություն:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17-ի սահմաններում, Բռնակոթ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ 1997 թվականին ծնված տղան աղյուսով հարվածել է հոր՝ 1967 թվականին ծնված Դավիթ Հովակիմյանի գլխին, ինչից հետո էլ դանակով հարվածներ հասցրել նրան ու սպանել։

Կասկածյալը փախուստի չի դիմել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի՝ սպանության հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին