Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,43
    7,68

Կարևոր իրադարձություններ

 

Գյումրիում սպանված կնոջ իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջել են ՀՀ ՔԿՀ տեղափոխել ռուս զինծառայողին

07 Հունվար, 2019 13:41
Գյումրիում սպանված կնոջ իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջել են ՀՀ ՔԿՀ տեղափոխել ռուս զինծառայողին

Գյումրիում սպանված կնոջ իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջել են ՀՀ ՔԿՀ տեղափոխել ռուս զինծառայողին։ Այս մասին հայտարարել է 2018թ. դեկտեմբերի 3-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա. Ռ.-ի ծեծելուց հետո հիվանդանոցում մահացած գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունը ստանձնած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

«ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը 2018թ. դեկտեմբերի 21-ին միջնորդություն են ներկայացրել գործը քննող ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Մնոյանին՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում պահվող մեղադրյալ Ա. Ռ.-ին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցով:

Նրանք վկայակոչել են «ՀՀ եւ ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված համաձայնագրի այն դրույթը, որ «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները»։

Փաստ է, որ ռազմաբազան գտնվում է ՀՀ տարածքում և այս դեպքում պետք է կիրառվի ՀՀ օրենսդրությունը:

Կատարված հանցագործությունը չի դասվում նաև համաձայնագրով սահմանաված այն բացառությունների շարքին, որոնց դեպքում պետք է կիրառվի ՌԴ օրենսդրությունը. մասնավորապես՝ քրեական գործը չի հարուցվել ռուսական ռազմական բազայի տեղակայման կետերի տարածքում, ՌԴ կամ ռուսական ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների դեմ, կամ զինվորական հացագործություն կատարելու համար:

Այս հիմնավորումներով Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները վարույթն իրականացնող ՀԿԳ քննիչ Ա. Մնոյանից պահանջել են միջոցներ ձեռնարկել մեղադրյալ Ա. Ռ.-ին ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդության վերաբերյալ դեռևս որոշում չի կայացրել»,– ասվում է հայտարարությունում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին