Կարևոր իրադարձություններ

«Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքն ազգամիջյան բնույթ չի կրել»

07 Հունվար, 2019 13:33
«Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքն ազգամիջյան բնույթ չի կրել»

Ղազախստանի Կարագանդայի նահանգապետ Երլան Կոշանովը ոստիկանության շենքի մոտ հավաքված 200-ից ավելի մարդու հետ հանդիպմանը հայտարարել է, որ հունվարի մեկին հայերի մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի բոլոր մեղավորները կպատժվեն:

Ինչպես նշում է nur.kz կայքը, նահանգապետը նաև մանրամասնել է, որ դեպքի առնչությամբ սկսված հետաքննության ընթացքին անձամբ հետևում է Ղազախստանի գլխավոր դատախազը:

Նահանգապետարանից ընդգծել են, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել մարդկանց երկու խմբի միջև ու ազգամիջյան բնույթ չի կրել:

Հայտնի է նաև, որ Կարագանդայի իշխանությունները հանդիպել են ծեծկռտուքի հետևանքով սպանվածի հարազատների հետ՝ ներկայացնելով քննության ընթացքի որոշ մանրամասներ: Իշխանությունները խոսք են տվել, որ գործընթացը կլինի թափանցիկ և օբյեկտիվ:

 

Լրահոս

Դիտել ավելին