Կարևոր իրադարձություններ

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասել է 75-ի

07 Հունվար, 2019 11:20
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասել է 75-ի

Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում տեղի ունեցած 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը 31-ից հասել է 75-ի: 

Ինչպես հայտնում է xinhuanet.com-ը, այս մասին տեղեկացրել է Իրանի արտակարգ իրավիճակների կազմակերպության ղեկավարը:

Աղբյուրը մանրամասնում է, որ մարդկանց մեծ մասը վնասվածքներ է ստացել շենքերից խուճապի մեջ փողոց վազելու ժամանակ:

Նշվում է, որ երկրաշարժը պատճառել է նաև նյութական վնաս: Վնասվել են մի շարք բնակելի շենքեր, անասնաֆերմաներ, քարաթափման հետևանքով արգելափակվել են ճանապարհներ, բացի այդ վատացել է խմելու ջրի որակը:

Երկրաշարժից հետո գրանցվել է առնվազն 15 հետցնցում՝ 3-4.8 մագնիտուդ ուժգնությամբ: Ստորգետնյա ցնցումը զգացվել է նաև հարևան Լորեստան նահանգում ու Իրաքում:

 

Լրահոս

Դիտել ավելին