Կարևոր իրադարձություններ

Սպանություն Սյունիքում.հոր սպնության մեջ կասկածվում է որդին

07 Հունվար, 2019 10:20
Սպանություն Սյունիքում.հոր սպնության մեջ կասկածվում է որդին

Հունվարի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Սիսիանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղ, որտեղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նույն գյուղի բնակիչ՝ 52-ամյա Դավիթ Հովակիմյանն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանվածի կրծքավանդակի ձախ մասում կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած 4 հետք։

Մինչ դատաբժիշկը դիակի զննություն էր կատարում, Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները մարզի ոստիկանապետ Ա. Գևորգյանի, Սիսիանի քննչական բաժնի պետ Ա. Կավեյանի և քննչական բաժնի պետի տեղակալ Արիստակես Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են, որ սպանությունը կատարել է սպանվածի որդին՝ 22-ամյա Նարեկ Հովակիմյանը, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Սիսիանի բաժին։ 

Հանցագործության վայրում իրավապահները հայտնաբերել են 2 արյունոտված դանակ, որոնք քննիչն առգրավել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Հովակիմյանն աշխատում է «Աթենք» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին