Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

 

Գործունեությունս շարունակելու եմ Ազգային ժողովում․ Շիրակի մարզպետ

06 Հունվար, 2019 22:53
Գործունեությունս շարունակելու եմ Ազգային ժողովում․ Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ գործունեությունը շարունակելու է Ազգային ժողովում:

«Հարգելի շիրակցինե՛ր, հաշվի առնելով մարզում վերջին ամիսներին իրականացրած արդյունավետ աշխատանքը և մեր քաղաքական թիմի սկզբունքային ձեռագիրը, համատեղ որոշում է կայացվել, և ես գործունեությունս շարունակելու եմ Ազգային ժողովում։ Քաջատեղյակ լինելով մարզի խնդիրներին՝ դրանց լուծումները տեսնում եմ օրենսդրական դաշտում։ Մենք հեղափոխությունից հետո և ընտրությունների արդյունքում ճանապարհ ենք հարթել, որ միասնական ջանքերով Նոր Հայաստան կառուցենք։ Սա է պատճառը, որ մեր հետագա աշխատանքը հաջորդ մարզպետի հետ՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարների կրող և նույն քաղաքական թիմի անդամ, լինելու է կառուցողական ու նպաստավոր մարզի համար։ Վստահ եմ, որ նույն կերպ կհարգեք և կգնահատեք իմ իրավահաջորդին։ Հավատացեք, որ Շիրակի մարզի շենացման խնդիրները համատեղ ջանքերով լուծում կստանան»,- գրել է նա։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին