Կարևոր իրադարձություններ

Կարագանդայում բողոքի ակցիա է իրականացվել

06 Հունվար, 2019 22:50
Կարագանդայում բողոքի ակցիա է իրականացվել

Լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի ռեստորաններից մեկում տեղի ունեցած սպանությունը, որի առթիվ հարուցված քրեական գործով երեք հայ է անցնում, երկրի ազգայնական հայացքներ ունեցող բնակիչների շրջանում հուզումների տեղիք է տվել:

Հարուցված քրեական գործի շրջանակում երեք տղամարդու են բերման ենթարկել` Քաիր Նադիրբեկովին, Թորգոմ Մալխասյանին, Սոխակ Մալխասյանին։ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հանրապետական հետախուզում է հայտարարվել։ Քրեական գործեր են հարուցվել՝ ՔՕ 99 («սպանություն») և 293 («խուլիգանություն») հոդվածների համապատասխան:

23-ամյա երիտասարդի սպանությունից հետո սոցցանցերում հայերի նկատմամբ հաշվեհարդարի կոչեր են հնչեցվում: Քրեական գործ է հարուցվել ազգամիջյան թշնամանք հրահրելու վերաբերյալ։

Каир Надырбеков, Торгом Малхасян, Сохак Малхасян, Нарек Гурурян - слева направо

Այսպես, Սեմեյ քաղաքում մի քանի հոգանոց խումբը ներխուժել է «Բաքու» կոչվող ադրբեջանական սրճարան։

Տղամարդիկ որոշել են վրեժխնդիր լինել հայերից՝ չիմանալով, Ադրբեջանն ու Հայաստանը տարբեր երկրներ են։

Երկրում նաև բողոքի ակցիա է տեղի ունեցել: Հարյուրավոր ղազախներ են մասնակցել Կարագանդայում տեղի ունեցած հանրահավաքին: Քաղաքացիների կուտակված վայրում հատուկ նշանակության զորքեր են կենտրոնացվել, տանիքներին դիպուկահարների են նկատել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին