Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549,5
    557,5

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

 

Իրավիճակը Փարիզում դեռ լարված է. «դեղին բաճկոնները» կրկին փողոց են դուրս եկել

05 Հունվար, 2019 19:45
Իրավիճակը Փարիզում  դեռ լարված է. «դեղին բաճկոնները» կրկին փողոց են դուրս եկել

Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, հայտնում է  Russia Today-ը՝ մանրամասնելով, որ ցուցարարների ու իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել:

Հայտնի է, որ ցուցարարները հավաքվել են քաղաքապետարանի շենքի մոտ ու մտադիր են դեպի Ազգային ժողովի շենք գնալ:

Հունվարի 5-ին Ֆրանսիայում վերսկսել են «դեղին անթև բաճկոնների» բողոքի նոր ակցիաները. ցուցարարները կրկին փողոցներ են դուրս եկել՝ սկսելով երկրի նախագահ Էմանուել Մակրոնի վարած տնտեսական քաղաքականության դեմ ուղղված բողոքի «8-րդ ալիքը»: Ցուցարարները փողոց են դուրս եկել ոչ միայն Փարիզում, այլև մյուս խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Բորդոյում և Թուլուզում:

Շարժման ղեկավարները ցուցարարներին կոչ են արել փողոցներ դուրս գալ առանց արդեն խորհրդանշական դարձած դեղին անթև բաճկոնների, որպեսզի ավելի քիչ ուշադրություն գրավեն:

Նշվում է, որ Փարիզի իշխանությունները հայտարարել են, որ, ի տարբերություն նախորդ շաբաթների, այսօրվա ցույցերի ընթացքում ջրցան մեքենաներ ու զրահապատ մեքենաներ չեն կիրառվի:

Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին