Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով ավտովթար Լոռու մարզում

05 Հունվար, 2019 19:30
Մահվան ելքով ավտովթար Լոռու մարզում

Այսօր՝ հունվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ 52-ամյա Արայիկ Մամյանը իր վարած Opel մակնիշի 35 ՍM 625 համարանիշի ավտոմեքենայով Լուսաղբյուր գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել փոսում, այնուհետև առաջ ընթանալով՝ հայտնվել գազատար խողովակի տակ:

Ինչպես հայտնում է Shamshyam.com-ը, վարորդը տեղում մահացել է, իսկ 4 ուղևորները բուժզննման նպատակով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Նախնական տեղեկություններով՝ վարորդը հանկարծամահ է եղել։ Ավտոմեքենայում եղել են նրա մայրը և ընտանիքի անդամները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ճանապարհը եղել է անցանելի, ոչ մի խոչընդոտ չի եղել, տեղի ճանշինը կատարել է ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին