Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

Ավազակային հարձակում Մեղրաձոր գյուղում. թալանել են 83-ամյա կնոջ

05 Հունվար, 2019 12:14
Ավազակային հարձակում Մեղրաձոր գյուղում. թալանել են 83-ամյա կնոջ

Հունվարի 4-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 22:50-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոցի 14-րդ նրբանցքի տներից մեկում 83-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում 2 դիմակավորված անձ մուտք են գործել 83-ամյա Վարսիկ Մանուկյանի տուն և դանակի սպառնալիքի տակ հափշտակել գումար, ոսկյա և արծաթյա զարդեր, այնուհետև դիմել են փախուստի:

Հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին