Կարևոր իրադարձություններ

Հունվարի 2-ից 4-ը գրանցվել է 33 ճանապարհատրանսպորտային պատահար

04 Հունվար, 2019 22:45
Հունվարի 2-ից 4-ը գրանցվել է 33 ճանապարհատրանսպորտային պատահար

2018 թվականի հունվարի 2-ից 4-ը հանրապետությունում գրանցվել է 33 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 1 մարդ, 74-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 21-ը: Արձանագրված կողոպուտի և բռնաբարության կամ բռնաբարության փորձի 1-ական դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել են՝ անձի առևանգման, խարդախության, տրանսպորտային միջոց փախցնելու 2-ական դեպքեր: Բացահայտվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով արձանագրված 4 և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության դեպքը:

Բացահայտվել է գողության՝ 8, դիտավորությամբ գույքի ոչնչացման 2 դեպք: Արձանգրված 19 այլ հանցագործություններից բացահայտվել են 18-ը:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին