Կարևոր իրադարձություններ

Բոատենգն աշխարհի լավագույն պաշտպանն է. Մատիաս Զամեր

15 Հոկտեմբեր, 2015 22:55
Բոատենգն աշխարհի լավագույն պաշտպանն է. Մատիաս Զամեր

Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը խոստովանել է, որ իր թիմի պաշտպան Ջերոմ Բոատենգն աշխարհի լավագույն պաշտպանն է, տեղեկացնում է Goal.com-ը:

«Բոատենգի առաջընթացը ապշեցնում է բոլորին: Նա կատարյալ ֆուտբոլիստ է: Այդ իսկ պատճառով նա կարողացել է դառնալ Աշխարհի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Բոատենգն աշխարհի լավագույն պաշտպանն է»,- հայտարարել է Զամերը:

Ավելի վաղ Բոատենգի ծառայություններով հետաքրքրված էր կատալոնական «Բարսելոնա»-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին