Կարևոր իրադարձություններ

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

04 Հունվար, 2019 21:14
Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 4-ին, ժամը 16:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում՝ դաշտամիջյան հատվածում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Ն. և 4 ուղևոր) արգելափակվել է Կոճոռ թաղամասի «Սուրբ Ամենափրկիչ» մատուռ տանող ավտոճանապարհին հարակից տարածքում:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

 

Լրահոս

Դիտել ավելին