Կարևոր իրադարձություններ

«Խնդրում եմ երկրի նախագահին ու վարչապետին ներում շնորհել Արմենակ Մնջոյանին»

04 Հունվար, 2019 19:38
Հեղինակ՝ Նաիրա Զոհրաբյան
«Խնդրում եմ երկրի նախագահին ու վարչապետին ներում շնորհել Արմենակ Մնջոյանին»

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Դրոյի» գործով 1996-ին մահապատժի դատապարտված, իսկ 2003-ին մահապատիժը «մեծահոգաբար» ցմահ ազատազրկմամբ փոխարինված Արմենակ Մնջոյանը ծանր ինֆարկտով տեղափոխվել է Էրեբունի կլինիկա։

Ես հիմա չեմ ուզում քննարկել, թե ինչու ժամանակին «իրավիճակի փոփոխություն» ձեւակերպմամբ նույն գործով որոշ գործիչներ ազատ արձակվեցին, իսկ Արմենակ Մնջոյանը, Արսեն Արծրունին՝ ոչ։ Ես ընդամենը խնդրում եմ երկրի նախագահին ու վարչապետին ներում շնորհել Արմենակ Մնջոյանին։

Քանի դեռ ուշ չէ։ Եվ քանի դեռ այդ քայլը անելու ժամանակ ունեք»։

 

Լրահոս

Դիտել ավելին