Կարևոր իրադարձություններ

Դիեր են հայտնաբերվել

04 Հունվար, 2019 18:14
Դիեր են հայտնաբերվել

Հունվարի 4-ին, ժամը 15:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել Ա. Հ.-ի (ծնված 1974 թ.) դին:

***

Հունվարի 4-ին, ժամը 12:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, պատշգամբում հայտնաբերել Վ. Ա.-ի (ծնված 1955 թ.) դին, իջեցրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

Լրահոս

Դիտել ավելին