Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները հայտնաբերել են մարդկանց առևտրի մեղադրանքով հետախուզվողին

04 Հունվար, 2019 17:47
Ոստիկանները հայտնաբերել են մարդկանց առևտրի մեղադրանքով հետախուզվողին

Հունվարի 3-ին, ժամը 04.20-ին, ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի՝ 20-ամյա Տախմինա Ս.-ն, որը սեպտեմբերի 1-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում է Տաջիկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 130.1 հոդվածի 2-րդ մասի՝ մարդկանց առևտրի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Տախմինա Ս.-ին հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

 

Լրահոս

Դիտել ավելին