Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    527
    535

  • RUB

    7,44
    7,64

Կարևոր իրադարձություններ

 

Գյումրիում թալանել են ՀՀ ՊՆ ծառայողին

04 Հունվար, 2019 14:19
Գյումրիում թալանել են ՀՀ ՊՆ ծառայողին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի Ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 2-ին Գյումրիում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։

Այդ օրը, ժամը 22։30-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Արման Թադևոսյանը Ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 21։30-ից 21։45-ն ընկած ժամանակահատվածում ինքն այցելել է հայրական տուն՝ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 23/3 հասցե, որտեղ կայանել է իր՝ Kia Sorento մակնիշի ավտոմեքենան և 15 րոպե անց հայրական տնից դուրս գալով՝ նկատել է, որ ավտոմեքենայի աջ կողմի հետևի դռան ապակին կոտրել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք ավտոմեքենայի սրահից գողացել են կանացի պայուսակ, որի մեջ եղել է 11 կտոր ոսկյա և արծաթյա զարդեր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Թադևոսյանը, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, գողի կամ գողերի թալանի արդյունքում կրել է մոտ 2 մլն դրամի վնաս։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին