Կարևոր իրադարձություններ

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին եւ Սեւանի թերակղզուց մինչեւ Ծովագյուղ ճանապարհահատվածին գետնաբուք է

04 Հունվար, 2019 10:40
Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին եւ Սեւանի թերակղզուց մինչեւ Ծովագյուղ ճանապարհահատվածին գետնաբուք է

Հունվարի 4-ին, ժամը 10:00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին եւ Սեւանի թերակղզուց մինչեւ Ծովագյուղ ճանապարհահատվածին գետնաբուք է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։

Նույն տեղեկության համաձայն՝ Սիսիանի եւ Մեղրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Արթիկի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին