Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում

04 Հունվար, 2019 10:09
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում

Երեկ՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է  Shamshyan.com-ը՝  ժամը 15:00 սահմաններում, Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 71 LG 700 և Nissan մակնիշի 37 VV 773 համարանիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետւանքով 13 հոգի, որից 4-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-Ծառայության Գավառի հրշեջ-փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներից մի քանիսը հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների և ճանապարհային ոստիկանների ավտոմեքենաներով: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:

Ըստ աղբյուրի՝  բախման հետևանքով 2 ավտոմեքենաների գազաբալոնները պոկվել ու շպրտվել են: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին