Կարևոր իրադարձություններ

Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

03 Հունվար, 2019 17:38
Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը  տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Գավառի ավտոճանապարհներին, Արթիկ-Ալագյազ և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար բաց է, իսկ ծանրաքաշ և

կցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին