Կարևոր իրադարձություններ

Մասիս քաղաքում ավտոմեքենա է այրվել

03 Հունվար, 2019 11:42
Մասիս քաղաքում ավտոմեքենա է այրվել

Մասիս քաղաքում փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 2-ին ժամը 20:38-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Մասիս կայարանի Գործարանային փողոցի թիվ 30 հասցեում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիսի կայարանում գտնվող նախկին նաֆթի բազայի մոտակայքում կայանած «ՎԱԶ-2106» մակնիշի  ավտոմեքենայի (վարորդը՝  Գ. Պ.) սրահում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:56-ին, մարվել` 21:10-ին:

Այրվել են ավտոմեքենայի սրահը՝ ամբողջությամբ և շարժիչի հատվածը՝ մասնակի:

 

Լրահոս

Դիտել ավելին