Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով 5-րդ հարկից

02 Հունվար, 2019 23:51
Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով 5-րդ հարկից

Հունվարի 2-ին, ժամը 17:49-ին քաղաքացին զանգել է «911» ծառայություն ու հայտնել, որ գտնվում է Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի թիվ 1 շենքի 5-րդ հարկում և սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Փրկարարները Ն. Շ.-ին (ծնված 1962 թ.) հայտնաբերել են իր բնակարանում՝ բազմոցին նստած: Վերջինս եղել է ծանր հուզական վիճակում:

Դեպքի վայրում հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Վերջինս հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

 

Լրահոս

Դիտել ավելին