Կարևոր իրադարձություններ

Լվովի Սուրբծննդյան տոնավաճառում պայթյունի հետեւանքով ՀՀ քաղաքացի է մահացել

02 Հունվար, 2019 15:35
Լվովի Սուրբծննդյան տոնավաճառում պայթյունի հետեւանքով ՀՀ քաղաքացի է մահացել

Հայաստանի 50-ամյա քաղաքացին, որը դեկտեմբերի 22-ին տուժել էր Լվովում Սուրբծննդյան տոնավաճառում պայթյունի հետեւանքով, հունվարի 1-ին մահացել է:  Այս մասին տեղեկացնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

«Մեզ հաջողվեց հաղթահարել այրվածքային շոկը, բայց հաջորդ փուլը, որն առաջանում է 20 տոկոսից ավելի այրվածքների դեպքում, ինտոքսիկացիայի փուլն է: Երեկվանից անալիզների արդյունքների վատթարացում էր դիտվում, զարգանում էր երիկամային անբավարարություն:

Ցավոք, ընդարձակ եւ խորը այրվածքների պատճառով սկսվեց ուժեղ ինտոքսիկացիա: Տղամարդու մոտ առկա էր 50 տոկոսի այրվածք»,- հայտնել է Լվովի 8-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի վիրաբուժական օգնության գծով տեղակալ Իգոր Ստոյանովսկին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին