Կարևոր իրադարձություններ

Հունվարի 1-ին ոչ սթափ վիճակում մեքենա վարող 33 վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության. Էդգար Ջանոյան

02 Հունվար, 2019 15:16
Հեղինակ՝ Էդգար Ջանոյան
Հունվարի 1-ին ոչ սթափ վիճակում մեքենա վարող 33 վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության. Էդգար Ջանոյան

2019 թ․ հունվարի 1-ին՝ ամբողջ օրվա ընթացքում, ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել ոչ սթափ վիճակում մեքենա վարած 33 վարորդի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: 

«ՀՀ ոստիկանությունը տարեմուտին տեղեկացրել ու զգուշացրել էր, որ ոչ սթափ վիճակում մեքենա վարող ոչ մի վարորդի նկատմամբ ներողամտություն չի լինելու։

2019 թ․ հունվարի 1-ին՝ ամբողջ օրվա ընթացքում, ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել ոչ սթափ վիճակում մեքենա վարած 33 վարորդի, որոնց տրանսպորտային միջոցները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։ 

Մեկ անգամ ևս կոչ ենք անում խստագույնս պահպանել երթևեկության կանոնները։ 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,-գրել է Էդգար Ջանոյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին