Կարևոր իրադարձություններ

Մագնիտոգորսկում փլուզված շենքի տակից 14 մարդու մարմին են դուրս բերել

02 Հունվար, 2019 13:48
Մագնիտոգորսկում փլուզված շենքի տակից 14 մարդու մարմին են դուրս բերել

Ռուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքի բնակելի տներից մեկում տեղի ունեցած կենցաղային գազի պայթյունից հետո 27 մարդու ճակատագիր դեռևս անհայտ է,գրում է РИА Новости-ն:

86 քաղաքացի ողջ է, նրանց գտնվելու վայրը հայտնի է, փլատակների տակից 5 մարդու են ողջ դուրս բերել, որոնցից մեկը՝ 11 ամսական երեխա: Բացի այդ, վեց մարդ հոսպիտալացվել է, 27 քաղաքացու որոնումները շարունակվում են, 14 մարմին էլ դուրս է բերվել փլատակների տակից:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին՝ տեղի ժամանակով 04:00-ին: Նախնական տվյալներով՝ կենցաղային գազի պայթյունի հետևանքով փլուզվել է տասնհարկանի շենքի մուտքերից մեկը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին