Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

02 Հունվար, 2019 12:29
Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Երեկ՝ հունվարի 1-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 143 կմ հատվածում բախվել են 32-ամյա Ռոբերտ Ղազումյանի վարած Mercedes և Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ, 36-ամյա Գևորգ Չոբանյանի վարած Vaz 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով «06»-ի վարորդ Գ. Չոբանյանը Դիլիջանի շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։ 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Կայքի տեղեկություններով՝ մահացած Գ. Չոբանյանը պայմանագրային զինծառայող էր։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին