Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532
    540

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Ողբերգական վթար Լոռու մարզում

02 Հունվար, 2019 10:26
Ողբերգական վթար Լոռու մարզում

Լոռու մարզում այս գիշեր ողբերգական վթար է տեղի ունեցել:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 01:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ «Ռոսիա» կոչվող ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, շտապօգնության աշխատակիցները դեպքի վայրում են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «Rover 600» մակնիշի (վարորդը՝ Դ. Պ., ծնված 1994 թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Վ. Մ., ծնված 1972 թ.) ավտոմեքենաները. վերջինս կողաշրջվել է, իսկ ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Ա. Մ.-ն (ծնված 1947 թ.) տեղում մահացել են:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Rover 600» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Տ. Գ.-ն (ծնված 1994 թ.) և Ա. Թ.-ն (ծնված 1994 թ.), տեղափոխվել են Վանաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն ուղղել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել, փակել երկու ավտոմեքենաների գազի բալոնների փականները և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևորի ու վարորդի դիերը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին